Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Կա մի ուժ, որը կանգուն է պահում տիեզերքը

Կա մի ուժ, որը կանգուն է պահում տիեզերքը
31.10.2023 | 08:11

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ ուրիշի ցավ չկա, կա տիեզերական ցավին անհաղորդ հոգի, որ նույնն է, ինչ դիակն անձրևի տակ։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ խելագարությունը բանտարկված հոգու ազատագրումն է, ու ազատությունից մրսող հոգին նման է վանդակում բանտարկված գայլի, որը սարսափով նայում է դաշտերում վազող իր ցեղակցին։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ պատերազմում տարած հաղթանակն ընդամենը արդարացված պարտություն է։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ թռչելու համար թևեր պետք չեն, այլ պետք է պարզապես վայր ընկնելու վախը հաղթահարել։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ չարությունը չարիք է քո չարչարված հոգու համար։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ ամբողջ տիեզերքում մի ուժ կա, որը կանգուն է պահում տիեզերքն ու չի թողնում մոլորակներին, աստղերին ու գալակտիկաներին ցաքուցրիվ լինել, էլեկտրոններին, նեյտրոններին ու պրոտոններին՝ դուրս գալ ատոմից ու քայքայել նյութը․ դա ձգողականության ուժն է, որը մարդկային լեզվով կոչվում է սեր։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9261

Մեկնաբանություններ